Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանը դեռ պատասխան չի ստացել Ադրբեջանից ավելի վաղ արված առաջարկին՝ մեկ ամսից ամփոփել և ստորագրել խաղաղության պայմանագիրը։Այս մասին Վիլնյուսում՝ իր լիտվացի գործընկերոջ հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Երեւանը կարևոր է համարում համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ավարտը և, իր հերթին, պատրաստ է այն ստորագրել մեկ ամսում»,- հիշեցրել է նախարարը՝ ընդգծելով.
«Բացի այն, որ Բաքուն դեռ չի արձագանքել, նաև նոր պահանջներ է առաջադրում, որոնք առնվազն հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության և տարածաշրջանում խաղաղության հասնելու ցանկության առումով»: